Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն «Իգդիր-Նախիջևան» գազատարի հիմնարկեքի արարողությանը

12:11 • 25.09.23

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն այսօր կհանդիպեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ կմասնակցեն «Իգդիր-Նախիջևան» գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Այցը տեղի կունենա Ալիևի հրավերով։ Հաղորդագրության համաձայն՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հայտնում է Անադոլուն։

Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Արցախում վերջին իրադարձությունների վերաբերյալ։

Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն «Իգդիր-Նախիջևան» գազատարի հիմնարկեքի արարողությանը