ՀՀ ՄԻՊ-ը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում ԼՂ-ից տեղшհանված անձանց հետ (լուսանկարներ)

23:44 • 25.09.23

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ և տրվել են անհրաժեշտ լուծումներ:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակերում լինել հետևողական և այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:

Գորիսում տեղի է ունեցել նաև Պաշտպանի և Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում իրականացվող աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Возможно, это изображение 11 человек, люди учатся, люди стоят, василек, толпа и офис

Возможно, это изображение 2 человека, люди стоят и Стена Плача

Возможно, это изображение 2 человека, люди стоят и толпа

Возможно, это изображение 7 человек и осветительное оборудование

Возможно, это изображение 6 человек и больница

Возможно, это изображение 9 человек, волосы, люди учатся, окно и офис

Возможно, это изображение 7 человек и люди стоят

ՀՀ ՄԻՊ-ը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում ԼՂ-ից տեղшհանված անձանց հետ (լուսանկարներ)