Մենք շարունակելու ենք երկխոսությունը Փաշինյանի հետ. Կրեմլ
Հայաստանը, չնայած վարչապետի նման հայտարարություններին, մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են: Մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, մեր երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները պահպանվեն»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է տարածաշրջանում իրենց ներկայությունը հաստատելու այն երկրների փորձերին, որոնք չունեն միջնորդական ներուժ Ղարաբաղի հարցում:
Մոսկվան հուսով է, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունը և կարգավորել կյանքը Ղարաբաղում, եզրափակել է նա:










