Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությունը

21:16 • 25.09.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությունը