Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել՝ արդյոք ռուս խաղաղապահները տեսանելի ապագայում կմնա՞ն Ղարաբաղում. Պեսկով

14:36 • 25.09.23

Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում, սակայն դեռ վաղ է խոսել այս տարածաշրջանում նրանց ներկայության տևողության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել», - պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե տեսանելի ապագայում ռուս խաղաղապահները կմնա՞ն Ղարաբաղում։

«Նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև արդեն սկսված բանակցություններին: Այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է», - ընդգծել է Պեսկովը: 

Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել՝ արդյոք ռուս խաղաղապահները տեսանելի ապագայում կմնա՞ն Ղարաբաղում. Պեսկով