Կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com

12:47 • 25.09.23

Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։

Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը:

Կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com