Նոր ակցիաներ՝ դասադուլ, «քշադուլ». Անդրանիկ Թևանյանը հայտնեց՝ ինչ է անելու վաղն ընդդիմությունը

20:51 • 25.09.23

Վաղը ժամը 08։00-ից անհնազանդության նոր ակցիաներ, ինչպես նաև գործադուլներ են լինելու: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտնեց, որ վաղը 13:30-ին «քշադուլ» կանեն՝ 10 րոպեով կանջատեն մեքենաների շարժիչները և կմնան տեղում:

Բացի այդ, նախատեսում են այցելել բուհեր և զրույցներ ունենալ ուսանողների հետ։ Շարժման համակարգողներից Անդրանիկ Թևանյանը նշեց, որ կարևոր է իշխանափոխությունը մինչև հոկտեմբերի 5-ը՝ Փաշինյանի և Ալիևի Գրանադայում հանդիպման օրն անելը։

Նա նաև հայտնեց, որ վաղը հանրահավաքը տեղի կունենա 19:00-ին։

Նոր ակցիաներ՝ դասադուլ, «քշադուլ». Անդրանիկ Թևանյանը հայտնեց՝ ինչ է անելու վաղն ընդդիմությունը