ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին (տեսանյութ)

11:02 • 25.09.23

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկում ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին:

ՈՒԽ նախակին նախագահ Արմեն Խաչիկյանին նույնպես փորձել են բերման ենթարկել սակայն չի ստացվել:

Ըստ տարածված տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։

Ըստ ականատեսների վկայության՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի:

Տեսանյութը կարող եք տեսնել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին (տեսանյութ)