Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները․ քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (լուսանկարներ, տեսանյութեր)
Վաղ առավոտից, ինչպես և նախօրեին հայտարարվել էր, մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մայրաքաղաքում արդեն մի շարք փողոցներ են փակել։
Բողոքի ակցիաների մասնակիցները փակել էին կրկեսի խաչմերուկը, Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառ (Կասյան) խաչմերուկը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, ինչպես նաև Աբովյան փողոցը։
Որոշ տեղերում երթևեկությունը կաթվածահար անելու համար քաղաքացիները նաև փողոցների աղբամաններն են օգտագործում։
Բացի այդ, անհնազանդության ակցիաների մասնակիցները փակել էին նաև Արշակունյաց պողոտան, սակայն բացեցին ճանապարհը երեխային հիվանդանոց տանող մեքենայի համար։
Մի շարք փողոցներում ոստիկանությունն արդեն սկսել է բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին։
Անհնազանդության ակցիաներից տեսանյութերն ու լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










