Այսօր բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից․ ոստիկանություն

10:00 • 26.09.23

Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից։

Այս մասին  Tert.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները, որի ընթացքում քաղաքացիները փողոցներ են փակում և այդ կերպ իրենց անհնազանդությունը արտահայտում գործող իշխանությանը։

 

Այսօր բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից․ ոստիկանություն