ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր

15:52 • 26.09.23

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար:

Այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։

Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։

«Մենք պետք է ապահովենք, որպեսզի միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում են շատ խոցելի վիճակում:

Եվ արդեն մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, ովքեր փախել են բռնությունից և զրկանքներից` Ադրբեջանի կառավարության իշխանության տակ ապրելու վախով»,–ասել է Փաուերը:

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր