«Ապրելու երկիր» կուսակցությունը բնակարաններ է տրամադրում արցախցիներին

12:03 • 27.09.23

Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, առկա են ազատ կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում։

Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսկացությունը:

«Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ տեղափոխվելու այդ համայնքներ և կազմակերպելու ժամանակավոր կամ մշտական բնակությունը նշված համայնքներում։

Ընթացքում կիրականացվեն նաև այդ համայնքներում ապրող արցախցիների այլ կարիքների մասով աջակցություններ։

Խնդրում ենք զանգահարել կուսակցության գլխավոր գրասենյակ՝ (077) 12-12-12 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագության մեջ։