11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ

11:38 • 27.09.23

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:

Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ