Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը և տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը
21:25 • 27.09.23
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
Placeholder










