Ժամը 18։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 53,629 անձ, հաշվառում է ստացել 35,491 անձ

20:21 • 27.09.23

Ժամը 18։00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ և 10,985 տրանսպորտային միջոց։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս պահին հաշվառում է ստացել 35,491 անձ։

Բաղդասարյանի խոսքով՝ Հակարիի կամուրջը հատելուց հետո տեղի է ունենում որոշակի զննման գործընթաց, որից հետո իրականացվում է հաշվառումը։ Հաշվառման գործընթացը բաց թողնելու դեպքում քաղաքացիները հետագայում կարող են հաշվառում ստանալ իրենց տեղակայման վայրերում։

Ժամը 18։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 53,629 անձ, հաշվառում է ստացել 35,491 անձ