Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում. արտգործնախարար

13:59 • 27.09.23

Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։

«Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի։ Այնպես որ, քննարկվում է ամեն բան», - պատասխանել է Ջոլին։

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում. արտգործնախարար