Զելենսկին ֆուտբոլիստ Շևչենկոյին նշանակել է իր խորհրդական (լուսանկար)

10:44 • 27.09.23

Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկին հրամանագրով Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Անդրեյ Շևչենկոյին նշանակել է իր արտահաստիքային  խորհրդականի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Ալեքսեյ Արեստովիչը:

Շևչենկոն Ուկրաինայի հավաքականը մարզել է 2016 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի օգոստոսը։ Մինչ այդ նա որպես հարձակվող հանդես է եկել Կիևի «Դինամո»-ում, իտալական «Միլան»-ում և անգլիական «Չելսի»-ում:

Андрей Шевченко стал советником президента Украины - ZN.ua

Զելենսկին ֆուտբոլիստ Շևչենկոյին նշանակել է իր խորհրդական (լուսանկար)