Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու

14:47 • 27.09.23

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Բաքու:

Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:

Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու