Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրերը

15:18 • 27.09.23

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներում հրապարակվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:

Հաջորդիվ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Հաղորդվել է, որ նրան տեղափոխել են Բաքու:

Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրերը