Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ. Բայրամով

12:59 • 28.09.23

Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի համակարգող նախագահի ղեկավարությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ Բաքվում կայացած հանդիպմանը:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղի «հայ բնակիչներին ոչինչ չի սպառնում» (չակերտները՝ Tert.am):

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Բայրամովը նշել է. «Չնայած միջազգային գործընկերների միջնորդությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերին, հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղ գործընթացին: Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա»։

 

 

Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ. Բայրամով