Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 66 500 անձ ժամանել է Հայաստան
Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր քանակը 66,500 է, ընդ որում ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը, հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը, ընդհանուր առմամբ եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին տեղահանվել էին ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածքների թիվը 22,800 է եղել, իսկ երեկ 26,600:
Այս մասին այսօր Կառավարության նիստում ասել է փոխվաչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Մենք աշխատում ենք այն անձանց նույնականացնել, ովքեր այդ պահին որևէ կարիքի անհրաժեշտության համար դիմում են մեր պատկան մարմիններին»,- ասել է նա:










