Երևանում մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է. Shamshyan.com

12:04 • 28.09.23

Սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։

Երևանում մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է. Shamshyan.com