Լաչինի միջանցքը պետք է մշտապես բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար. Սամանտա Փաուեր
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը: Այս մասին Փաուերն ընդգծել է Հայաստան այցից հետո իր հրապարակած հայտարարությունում:
«Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:










