Առաջիկա օրերին կաշխատենք՝ հստակեցնելու, թե ինչպիսին կլինի ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելությունը. Պետդեպ

10:17 • 28.09.23

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվի, մարդասիրական պահանջները բավարարվեն, ինչը ենթադրում է Լաչինի միջանցքի բաց պահում և մարդասիրական մատակարարումների մուտքի երաշխավորում, ինչպես նաև ենթադրում է միջազգային դիտորդական առաքելություն՝ երաշխավորելու, որ  մարդասիրական կարիքները բավարարվում են: Այս մասին  ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության վերջերս արված մեկնաբանություններն առ այն, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա այն է, ինչ պետքարտուղարն ուղղակիորեն պահանջել է նախագահից, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Առաջիկա օրերին մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչպիսին կլինի այդ առաքելությունը: Բայց ի վերջո այն, ինչ մենք ուզում ենք տեսնել, վերադարձ Է բանակցային սեղան, որտեղ նրանք, ի վերջո, կարող են հասնել արժանապատիվ, տևական խաղաղության», - ասել է Միլլերը:

 

 

Առաջիկա օրերին կաշխատենք՝ հստակեցնելու, թե ինչպիսին կլինի ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելությունը. Պետդեպ