Արմեն Գրիգորյանը Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և տեղահանվածների հիմնախնդրին

18:57 • 28.09.23

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին:

Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:

Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Արմեն Գրիգորյանը Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և տեղահանվածների հիմնախնդրին