«Ավտոշարասյուները ճանապարհին են». ՄԱԿ-ը հավելյալ օգնություն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին

16:54 • 28.09.23

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հավելյալ օգնություն է ուղարկել Արցախից Հայաստան բռնի տեղահանվող փախստականներին: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյուները՝ հավելյալ օգնությամբ, ճանապարհին են: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- գրել է Գրանդին:

Նշենք, որ ժամը 14։00-ի  դրությամբ Արցախից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70,500 անձ։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ նրանցից 50,866-ը հաշվառված է։

 

 

 

«Ավտոշարասյուները ճանապարհին են». ՄԱԿ-ը հավելյալ օգնություն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին