Դանակահարություններ՝ Երևանում, Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ Shamshyan.com

13:56 • 28.09.23

Այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բակիչներ 27-ամյա Նարեկ Ա․-ն և 2002 թվականի ծնված Տիգրան Ա․-ն։

Պարզվել է նաև, որ նշված անձինք դանակահարվել են Արաբկիրի թիվ 21 շենքի բակում մի խումբ աձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Վիրավորները հարազատ եղբայրներ են։

 

Դանակահարություններ՝ Երևանում, Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ Shamshyan.com