Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները․ Ալեն Սիմոնյան

08:37 • 29.09.23

«Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնելով, որ ներկայացրել է հատված ԵԽ նախագահների համաժողովում իր ելույթից:

«Ամբողջական տեսանյութը՝ վաղը»,- հավելել է նա։

Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները․ Ալեն Սիմոնյան