Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

23:11 • 29.09.23

Արցախում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։

Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն