Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ․ Արտակ Բեգլարյան

23:47 • 29.09.23

Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են հեռանալու իրենց հերթին։ Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մյուս մասը կամ Հայաստանում են, կամ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել Ադրբեջանի ստրկության տակ ու դաժան սպառնալիքի ներքո։

Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել է նա։

Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ․ Արտակ Բեգլարյան