Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ

00:16 • 29.09.23

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, Հումանիտար կենտրոնի համակարգող Տիգրան Խաչատրանը, անդրադառնալով դեռևս ԼՂ-ում գտնվող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող անձանց խնդրին, նշել է, որ Հայաստանը կաջակցի և տրանսպորտային միջոցով կապաահովի Ստեփանակերտում գտնվող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ՀՀ տեղափոխվել։

Նա նաև հիշեցրել է, որ այսօր ՀՀ կառավարությունը 40 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ այնտեղ գտնվող քաղաքացիներին ՀՀ հասցնելու համար։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ