Մարտունու քաղաքապետի հուղարկավnրությանը մասնակցել են Արմեն Գրիգորյանն ու Սամվել Բաբայանը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։
Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցում էին հարազատները, բարեկամներն ու արցախից բռնի տեղահանված հայրանակիցները։
Ազնավուր Սաղյանի հուղարկավորությանը մասնակցում էին նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ադրբեջանական հրետակոծության հետևանքով Արցախում զոհվել էր նաև Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Հավելենք, որ Ազնավուր Սաղյանը 34 տարեկան էր։










