Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. Շոյգու

13:20 • 29.09.23

Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար. այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռազմատեխնիկական համագործակցության հարցերը մշտապես գտնվում են պաշտպանության նախարարների խորհրդի և երկկողմ շփումների ուշադրության կենտրոնում: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է այս ոլորտում համագործակցության խորացման համար»,- ասել է Շոյգուն՝ բացելով խորհրդի նիստը Տուլայում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդվել է, որ ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ 

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. Շոյգու