Արմավիրում ԼՂ-ից տեղահանված 863 ընտանիք է հաշվառվել, նրանց տեղավորել ենք գյուղերի ազատ տներում. մարզպետ

16:35 • 30.09.23

Ժամը 15:00-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված և կեցավայրով ապահոված են ԼՂ-ից բռնի տեղահանված 863 ընտանիք՝ 3,549 անձ:

Այս մասին կառավարության  «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ   ներկայացրեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մարզպետը շեշտեց, որ արցախցիների կարիքներ լուծելու համար ձևավորվել  է մարզային հանձնաժողով, որի աշխատանքներում ընդգրկվել են մարզպետարանի, համայնքապետարանների տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

«Մեր մարզում գրեթե չկան հյուրանոցներ, հյուրատներ և այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր լինի միանգամից մեծ թվով քաղաքացիների տեղավորել:  Նրանց տեղավորվել ենք  հիմնականում գյուղերի, քաղաքների ազատ տներում:

 Օգնում ենք նաև այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են գտնել վարձով բնակարաններ: Բավականին շատ են նաև հյուրընկալող ընտանիքները»,- մանրամասնեց մարզպետը:

Արմավիրում ԼՂ-ից տեղահանված 863 ընտանիք է հաշվառվել, նրանց տեղավորել ենք գյուղերի ազատ տներում. մարզպետ