Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան

16:18 • 30.09.23

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան,  որից հաշվառված է 82,827-ը։  Իսկ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21,062 տրանսպորտային միջոց։

Այս մասին կառավարության  «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Կեսգիշերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների մուտքի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է: Իսկ այն մարդիկ, ովքեր դեռ չեն տեղաբաշխվել,  գտնվում են  Գորիսի կամ Վայքի տեղակայման կենտրոններում, ուղղորդվում են  մարզկենտրոններ, այդտեղից էլ իրենց կարճաժակետ պայմաններով հատկացրած կեցավայրեր»,- արձանագրեց խոսնակը:

Բաղդասարյանը ևս մեկ կարևոր տեղեկություն հայտնեց: Նրա  փոխանցմամբ՝ այն 13 շտապօգնության մեքենաները, որոնք ուղևորվել էին Ստեփանակերտ տեղափոխելու հենաշարժողaկան խնդիրներ ունեցող բնակիչներին, արդեն դուրս են եկել և ուղևորվում են Գորիս

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան