ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ձևավորվել է 7 աշխատանքային խումբ. Գեղարքունիքի մարզպետ

16:49 • 30.09.23

Ժամը 14:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում տեղակայվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 3,276 անձ:

Այս մասին կառավարության  «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ  ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ 7 աշխատանքային խումբ է ձևավորվել և ևս մեկ շարժական աշխատանքային խումբ:

«Ունենք հյուրանոցային համալիր, որտեղ մեծ քանակությամբ մարդկանց ենք տեղավորել: Շարժական աշխատանքային խումբը մեկնում է  այդ վայրեր և տեղում կարիքների գնահատում է իրականացնում: Մարզի բոլոր համայնքներում ունենք բռնի տեղահանված մարդիկ»,- նշեց նա:

Բացի այս, ըստ մարզպետի, իրենք ներկայացնում են նաև մարզում առկա թափուր հաստիքները և փորձում արցախցիներին ներգրավվել այդ աշխատանքներում:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ձևավորվել է 7 աշխատանքային խումբ. Գեղարքունիքի մարզպետ