Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր

15:55 • 30.09.23

Երևանում մեկնարկել է երթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի:

Վերջինիս քույրը՝ Մարինա Ալեսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լինելով հին, քաղաքակիթ ազգ և ունենալով ուսյալ երիտասարդություն, հենց նրանք էլ կազմակերպել են երթը՝  հաջակցություն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի:

«Ես մտածում եմ, որ այս օրհասական կետում, որում գտնվում ենք, կարևոր է միասնությունը: Քաղաքակիթ մարդուն բնորոշ մենք պետք է միմյանց մեջքին կանգնենք, միասնաբար սատար լինենք մեր հայրենիքին և հանուն նրա կյանքը տվածներին: Իմ և Ռուբենի հայրն ասում էր ազնիվ լինելը ձեռնտու է, բայց ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ»,-նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն այս պահին պետք է շատ ուժեղ լինի:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պաշտոնյա, Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Հակարիի կամուրջն անցնելիս գերեվարվել է: Ադրբեջանում նրան  3 մեղադրանք է առաջադրվել։

Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով` ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում:

Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր