Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներ. Shamshyan.com

10:55 • 30.09.23

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցի 1/12 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Արցախի Հանրպետության քաղաքացիներ են։

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներ. Shamshyan.com