Ես արդեն Երևանում եմ. Արտակ Բեգլարյան

11:58 • 01.10.23

Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում: Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»,- գրել է նա:

Ես արդեն Երևանում եմ. Արտակ Բեգլարյան