Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով․ ԱՀ ՄԻՊ
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:
Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է Ստեփանյանը։










