Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ «ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

17:52 • 02.10.23

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Կիևում ԱԳ նախարարների այցի ընթացքում վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ շատ շուտով «միությունը կտարածվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»։

«Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է, մեր ազատության համայնքում։ Եվ շուտով այն կտարածվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը (մեջբերում է STERN-ը)։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան ամեն օր քայլ է անում ԵՄ-ին միանալու ուղղությամբ՝ «ռուսական զորքերը դուրս մղելով իր տարածքներից»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս խոսքերը, իր Telegram ալիքում գրել է. «Կա՛մ մենք միանում ենք ԵՄ-ին, կա՛մ նա մոռացել է հավելել 360 աստիճանով շրջվելու անհրաժեշտությունը»։

Նշենք, որ Լուգանսկը 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքում Ռուսաստանի կազմում է։

Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ «ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է