ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ վարչապետի խոսնակ

16:16 • 02.10.23

Ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  100,520 անձ է Հայաստան եկել։  

Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ  տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա ներկայացմամբ՝ հիմնական մարդկային հոսքը դադարել է և ԼՂ-ում մնացել են առավելապես պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը։

«Հակարիի կամուրջը մինչ այժմ հատել է 21,107 մեքենա։ Ավելի քան  89,167 բռնի տեղահանվածներ արդեն գրանցվել են, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու»,- մանրամասնեց խոսնակը։

ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ վարչապետի խոսնակ