Ալիևը խոսել է «խաղաղության դարաշրջան» թևակոխելու մասին

13:46 • 02.10.23

Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում «խաղաղության դարաշրջան» (չակերտները՝ Tert.am) Հարավային Կովկասում. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տիեզերագնացության 74-րդ միջազգային կոնգրեսի բացման արարողությանը։

«Մենք վերջ ենք դրել հակամարտությանը. Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը... Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- ասել է Ալիևը:

Ալիևը խոսել է «խաղաղության դարաշրջան» թևակոխելու մասին