ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը հանդիպմանը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

19:11 • 02.10.23

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը հանդիպմանը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը