Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

11:43 • 02.10.23

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Սեպտեմբերի 26-ին իրավապահներն Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 68-ամյա մի բնակչի տան զննությամբ հայտնաբերել են կանեփի թփեր եւ մոտ 250 գրամ կիսաչոր կանեփանման զանգված:

Հաջորդ դեպքում քրեական հետախույզները սեպտեմբերի 27-ին ստուգման նպատակով այցելել են Վաղարշապատի 51-ամյա մի բնակչի տուն: Տնամերձ հողամասի թթենու վրա նրանք նկատել են դույլերով քողարկված կանեփի բույսեր:

Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)