Անձրևաջրերը ողողել են Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը (լուսանկարներ)

12:02 • 02.10.23

Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին:

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:

Անձրևաջրերը ողողել են Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը (լուսանկարներ)