ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ

16:17 • 03.10.23

Ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,625 անձ է Հայաստան ժամանել։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա արձանագրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։

Խոսնակի խոխանցմամբ՝ բռնի տեղահանված արցախցիներից հաշվառվել են 91 924-ը։

«Եթե ինչ-ինչ պատճառով քաղաքացիները ժամանելուց չեն կարողացել հաշվառվել, ապա այս պարագայում անհրաժեշտություն կա, որ դիմեք համայնքային կենտրոններ։ Առավել քան 60 համայնքում  նման կենտրոններ կան»,- մանրամասնեց Բաղդասարյանը։

ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ