Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնшլիքի նկատմաբ, որի նկրտումներն են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. Կատրին Կոլոննա
ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր ժողովները, որոնք հնարավորություն են տվել խոսել ԼՂ-ի մասին, ֆրանսիայի նախաձեռնությամբ են եղել, բոլոր նրանց ովքեր ասում են, որ Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ շատ ուշ է արձագանքել, ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, կարծում եմ շատ վաղուց Ֆրանսիան ակտիվ է և միշտ հայերի կողքին է եղել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին, մենք հայերի կողքին ենք եղել ՄԱԿ-ում և ամենուր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակների բոլոր շփումներում։ Հայաստանի կողքին ենք եղել նաև Եվրամիության շրջանակներում դիտորդական առաքելության ստեղծման ժամանակ։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան ունենալ բանաձևի նախագիծ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր կցանկանան, կարողանան անվտանգ պայմաններում վերադառնալ իրենց տները»,– ասաց Կատրին Կոլոննան։
Կոլոնայի խոսքով՝ եղանակային պայմանների պատճառով չկարողացավ այցելել Գորիս, սակայն կցանկանար այցելել Սյունիք, որն առաջինն է ընդունել ԼՂ-ից ՀՀ մուտք գործած անձանց։
«Այսօրվա իմ այցը հերթական ձևն է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմաբ, որի նկրտումներն են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի», - հավելեց նա։










