Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում (լուսանկարներ, տեսանյութ)

17:45 • 03.10.23

Երեկ Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում  ընթացավ Fastex Meetup-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները:

Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի, առաջին հայկական NFT հարթակի և թվային ակտիվների օրենսդրական ոլորտի մասին:

Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում:

Քանի որ շատերի մոտ է հանդիպման այս ֆորմատը հետաքրքրություն առաջացրել Fastex ընկերությունը որոշում է կայացրել, որ այն կկրի շարունակական բնույթ և կանցկացվի Fastex meetup Գյումրիում՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 10-ին և կրկին անգամ Երևանում՝ նոյեմբերի 17-ին: Այնուհետև կլինեն հանդիպումներ այլ երկրներում ևս:

Բոլոր նրանք ովքեր  հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա գտնվելու կկարողանան մասնակցել հանդիպմանը Fastexverse մետատիրույթում:

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում (լուսանկարներ, տեսանյութ)