Իրանի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար ուղարկված հումանիտար բեռը Սյունիք է հասել (լուսանկարներ)
19:43 • 03.10.23
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված անձանց համար, արդեն Սյունիք է հասել, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։
Placeholder














